Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

«Մենք շատ ենք ցավում...»

«Մենք շատ ենք ցավում...»
20.06.2012 | 12:34

«Մենք շատ ենք ցավում Հայաստանի և Ադրբեջանի բանակների շփման գծում տեղի ունեցած միջադեպերի և անմեղ մարդկանց զոհվելու համար»-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը: նա ընդգծել է, որ, ինչպես իր տարածաշրջանային այցի ընթացքում քանիցս ասել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը հնարավոր չէ ուժի կիրառմամբ: Գորդոնը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը հետևողականորեն կողմերին կոչ է անում խուսափել ուժի կիրառումից և իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ շարունակելու է համատեղ աշխատանքը կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:

Դիտվել է՝ 3122

Մեկնաբանություններ